Մշակութային իրադարձությունների տոմսեր օնլայն պատվիրելու հայկական նախագիծ


Այսուհետ Դուք կարող եք առցանց պատվիրել տոմս Ձեր նախընտրած ներկայացման համար առանց վճարելու հավելյալ գումար։ Ծրագիրն իրականացվել է Beeline-ի և Դինամիկա թեսթինգ սենթր–ի աջակցությամբ։ Համակարգի կատալոգային վեբ-աֆիշայում զետեղվում և պարբերաբար թարմացվում են տեղեկություններ Երևանում տեղի ունեցող մշակութային գրեթե բոլոր տեսակի միջոցառումների (համերգ, թատրոն, կինո, սպորտային միջոցառումներ և այլն) վերաբերյալ։

էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգը թույլ է տալիս ձեռք բերել նախընտրելի տեղերի ընտրությամբ կոնկրետ միջոցառման տոմսեր:

Տոմսերի համար հնարավոր է վճարել առցանց` ArCa, iDram վճարային համակարգերով կամ VISA, MasterCard պլաստիկ քարտերով։ Վճարումն իրականացնելուց հետո պատվիրատուն ստանում է էլեկտրոնային նամակ և գաղտնաբառ։
Պատվիրատուն կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը բջջային հեռախոսով։
.png)
Պատվիրատուն կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը բջջային հեռախոսով։