Android 5.0 համակարգում հայտնաբերվել է թաքնված «Զատկի ձու»
Ամսաթիվ
Ծրագրեր ու սարքեր մշակողները հաճախ իրենց արտադրանքների մեջ տեղադրում են թաքնված խաղեր կամ անիմացիաներ, որոնք կոչվում են «Զատկի ձվեր»: Օրինակ uTorrent ծրագրի Help->About uTorrent բաժնում կարող եք ստեղնաշարի վրա սեղմել T տառը և խաղալ դասական Tetris խաղը: Այլ հետաքրքիր «Զատկի ձվեր» կարող եք գնտել այս գրառումներում՝ գրառում1, գրառում2:
Android 5.0 Lollipop համակարգում նույնպես հայտնաբերվել է թաքնված «Զատկի ձու»: Այն տեսնելու համար պետք է բացեք Settings բաժինը, այնուհետև About ենթաբաժինը: Բացված էջում պետք է մի քանի անգամ սեղմել Android-ի տարբերակի վրա (5.0): Դրանից հետո էկրանի վրա կտեսնեք Android 5.0-ի տարբերանշան հանդիսացող կոնֆետը: Սեղմեք այդ կոնֆետի վրա մի քանի անգամ և երբ կոնֆետը մեծանա, մի քանի վայրկյան սեղմեք և պահեք այն: Այս գործողություններից հետո կբացվի մի խաղ, որը շատ նման է Flappy Bird խաղին: