Հնարավո՞ր է արդյոք iOS 8-ում տեղադրել հայերեն ստեղնաշար
Ամսաթիվ
Հիմա անցնենք ամենակարևոր հարցին: Հնարավո՞ր է արդյոք տվյալ պահին iOS 8-ում ունենալ հայերեն ստեղնաշար: Տվյալ պահին AppStore-ում կան մի քանի հայտնի ստեղնաշարեր, որոնք կարող ենք տեղադրել և դրանց կարգավորումներում փոխել լեզուն: Ցավոք սրտի, ստեղնաշարերի մեծ մասը վճարովի են և առայժմ պետք չի շտապել դրանք գնել, նամանավանդ այն դեպքում, երբ հաստատ չգիտենք դրանցում հայերենի առկայության մասին: Ճիշտն ասած ես փորձել եմ միայն անվճար ստեղնաշարերը և դրանցում առայժմ բացակայում է հայերենը: Սակայն պետք չի հուսահատվել, քանի որ այդ հավելվածները ընդամենը երկու օրվա կյանք ունեն և դեռ կհասցնեն կատարեագործվել և կներառեն նաև այլ լեզուներ (այդ թվում հայերենը):
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
Եկեք տեսնենք, թե ինչպես տեղադրել նոր ստեղնաշար և օգտագործել այն:
1.Ձեր սարքի AppStore-ում գտեք SwiftKey Keyboard հավելվածը և ներբեռնեք:
2.Բացեք Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի Settings բաժինը, այնուհետև` General>Keyboard>Keyboards
3.Սեղմեք Add New Keyboard կոճակի վրա և ընտրեք SwiftKey ստեղնաշարը:
4.Սեղմեք SwiftKey ստեղնաշարի վրա:
5. Բացված էջում միացրեք Allow Full Access կարգավորումը
6.Բացեք որև տեքստային խմբագրիչ կամ որոնման պատուհանը և ստեղնաշարի վրա սեղմեք գլոբուսի նշանը: Ստեղնաշարերի ցանկը տեսնելու համար 2 վայրկյան սեղմեք և պահեք գլոբուսի նշանը և բացված ցանկից ընտրեք անհրաժեշտ ստեղնաշարը:
Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր փոխել այս ստեղնաշարի արտաքին տեսքն ու լեզուն: Բացեք սարքի վրա տեղադրված SwiftKey հավելվածը և փոխեք կարգավորումները: Օրինակ լեզուն փոխելու համար բացեք Languages բաժինը, իսկ արտաքին տեսքը փոխելու համար՝ Keyboard Settings բաժինը:
Նշեմ, որ տվյալ պահին AppStore-ում կան մի շարք այլ ստեղնաշարեր, որոնք հիմնականում վճարովի են (Fleksy, Minuum, Swype):
Հ.Գ. 1
iOS 8-ի վրա շատ մոտ ապագայում հնարավոր կլինի տեղադրել հայերեն ստեղնաշար երկու ճանապարհով: Կամ հայ ծրագրավորողները կստեղծեն այդ ստեղնաշարը, կամ էլ վերևում նշված հայտնի ստեղնաշարերում կհայտնվի հայերենը:
Հ.Գ. 2
Եթե հանկարծ տեղադրեք որևէ վճարովի կամ անվճար ծրագիր և դրանում հայտնաբերեք հայերենը, ապա խնդրում եմ տեղեկացրեք:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊
Տարածել սոց. ցանցերում`
0
մեկնաբանություն Google-ի պրոֆիլով