Ֆայլերի արագ փոխանակման WeTransfer ծառայությունն այժմ հասանելի է նաև Android-ի վրա



WeTransfer ծառայության վեբ տարբերակը թույլ է տալիս ուղարկել մինչև 2Գբ ծավալով ֆայլեր: Ս.թ. մարտ ամսին թողարկվեց WeTransfer ծառայության iOS հավելվածը, որը թույլ է տալիս ուղարկել մինչև 10 Գբ ծավալով ֆայլեր: Եվ ահա վերջերս թողարկվեց նաև այս ծառայության Android հավելվածը: Այն iOS տարբերակից տարբերվում է նրանով, որ հնարավորություն է տալիս օպերացիոն համակարգի ցանկացած միջավայրից Share կոճակի միջոցով ուղարկել ցանկացած ֆայլ (այսինքն հավելվածը բացելու անհրաժեշտություն չկա):

WeTransfer ծառայության Android հավելվածը թույլ է տալիս նաև ժամանակավոր դադարեցնել/շարունակել ֆայլերի ուղարկումը, ինչպես նաև միանգամից ուղարկել բջջային հեռախոսի համարների ցանկում գտնվող ընկերներին: