iOS համակարգի օգտակար, բայց ոչ այդքան հայտնի ֆունկցիայի մասին (Տեսանյութ)


iOS համակարգում կա մի օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս մասամբ արգելափակել հեռախոսի կամ պլանշետի վրա կատարվող գործողությունները: Օրինակ կարող եք անջատել home կոճակը կամ էկրանի որոշ հատվածների սեղմումը: Այդ ֆունկցիան կոչվում է Guided Access:
Սարքի կարգավորումներում այն միացնելուց և գաղտնաբառ դնելուց հետո կարող եք ցանկացած պահի երեք անգամ սեղմել home կոճակը և Guided Access-ը կակտիվանա: Այնուհետև պետք է նշել էկրանի այն հատվածները, որտեղ չի կարելի սեղմել: