Microsoft-ն այժմ տրամադրելու է 15 Գբ ազատ ծավալ, իսկ լրացուցիչ ծավալների գները 70%-ով նվազել են
Ամսաթիվ
Այս տարվա գարնանը Google-ը մի քանի անգամ նվազեցրեց Google Drive-ում լրացուցիչ ծավալ ունենալու համար վճարվող գումարի չափը և այժմ հերթը հասավ Microsoft-ի OneDrive ծառայությանը: Microsoft ընկերությունը այսուհետ OneDrive ծառայությունում անվճար կտրամադրի 15 Գբ ծավալ (նախկինում 7Գբ էր): Նշեմ, որ Google Drive-ում նույնպես անվճար հասանելի է այդքան ծավալ: Նշվում է նաև, որ Office 365 ծառայության բաժանորդները անվճար կստանան ևս 1 տեռաբայթ անվճար ծավալ (նախկինում 20 Գբ էր): Սակայն OneDrive-ի հետ կապված նորություններն այսքանով չեն ավարտվում: 100 Գբ-անոց ծավալն այժմ ամսական կարժենա 1.99 դոլար (նախկինում 7.49 էր): Իսկ ամսական 3,99 դոլարով օգտատերերը կարող են ստանալ 200 Գբ ծավալ (նախկինում 11,49 էր): OneDrive ծառայության այս նորություններն ու փոփոխությունները վերաբերվում են ինչպես հին, այնպես էլ նոր օգտատերերին