Ինչպես ամբողջությամբ ջնջել Google Chrome դիտարկիչը և տեղադրել վերջին ստաբիլ տարբերակը

Ամսաթիվ
Google Chrome ինտերնետ դիտարկիչը ժամանակի ընթացքում սկսում է դանդաղ աշխատել, քանի որ դրա միջոցով բացված կայքերի ֆայլերը կուտակվում են համակարգչի հիշողության մեջ և բացի մեծ ծավալ զբաղեցնելուց, նաև որոշակի դանդաղեցնում են Chrome-ի աշխատանքը: Նույնը կարելի է ասել հավելվածների մասին: Google Chrome-ի վրա տեղադրված ցանկացած հավելված ինչ-որ չափով ազդում է այդ դիտարկչի արագագործության վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում տեղադրել միայն այն հավելվածները, որոնք իսկապես օգտագործում եք: Հավելվածների ցանկը կարող եք տեսնել այցելելով about:extensions էջը: 



Եվս մեկ կարևոր խնդիր կա կապված այս դիտարկչի նոր տարբերակը տեղադրելու հետ: Եթե նախկինում տեղադրել եք բետա կամ այլ տարբերակ, ապա այլևս չեք կարող ստաբիլ տարբերակը տեղադրել դրա վրա: Օրինակ վերջերս բլոգում ներկայացրել էի Chrome-ի 64 բիթանոց փորձնական տարբերակը, որն աշխատում էր որոշակի թերություններով: Շատ օգտատերեր այլևս չէին կարողանում այդ տարբերակից հետո վերադարձնել ստաբիլ տարբերակը: Դրա համար պետք է ամբողջովին ջնջել Google Chrome-ը և տեղադրել նորը: Սակայն պարզվում է, որ Control Panel-ից Google Chrome-ը uninstall անելը բավական չի: Պետք է այն ջնջել նաև հատուկ թղթապանակից:

Ինչպես ամբողջովին ջնջել Chrome-ը:
Ջնջելուց առաջ հաշվի առեք, որ Google Chrome-ում պահպանված բոլոր գաղտնաբառերը, այցելած բոլոր կայքերը, տեղադրված բոլոր հավելվածները և այլ տվյալներ կջնջվեն, եթե մինչ այդ չեք միացրել սինխրոնիզացիան և դիտարկիչը չեք կապել Ձեր Google-ի հաշվին:

1.Բացեք Control Panel-ը և ծրագրերի uninstall-ի բաժնում գտեք և ջնջեք Google Chrome-ը:



2.Բացեք %LOCALAPPDATA%\Google\ թղթապանակը և ջնջեք Chrome թղթապանակը: Եթե դժվարանում եք այս քայլը կատարել, ապա ներբեռնեք այս ֆայլը և աշխատացրեք:


Ինչպես տեղադրել վերջին ստաբիլ Chrome-ը:
Բացեք www.google.com/chrome կայքը և ներբեռնեք առաջարկվող տարբերակը: Տեղադրեք ներբեռնված ծրագիրը: Տեղադրված ծրագրի տարբերակը տեսնելու համար կարող եք բացել chrome://version էջը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. ԱՐՄ ՋԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ https://www.google.ru/intl/ru/chrome/browser/ և www.google.com/chrome ՄԻՋև՞՞՞

    ReplyDelete