Թողարկվեց Google Chrome-ի 64 բիթանոց տարբերակը: Այն աշխատում է 25%-ով ավելի արագ
Ամսաթիվ
Google ընկերությունը տեղեկացնում է Windows օպերացիոն համակարգի համար նախատեսված Google Chrome ինտերնետ դիտարկչի 64 բիթանոց տարբերակի թողարկման մասին: Տվյալ պահին Chrome-ի 64 բիթանոց տարբերակը հասանելի է միայն Windows 7 և Windows 8 օպերացիոն համակարգերի համար: Այն տեղադրված է Google Chrome-ի Dev և Canary կանալների վրա (սրանք փորձնական կանալներ են, որոնք նախատեսված են ծրագրեր մշակողների և փորձարկողների համար): Սա նշանակում է, որ որոշ ժամանակ հետո Chrome-ի 64 բիթանոց տարբերակը կանցնի բետա փուլը և այնուհետև կթողարկվի արդեն ստաբիլ տարբերակը:
Google Chrome-ի 64 բիթանոց տարբերակն ունի երեք հիմնական առավելություններ՝
Արագություն
Chrome-ի 64 բիթանոց տարբերակը կարող է առավելագույն էֆեկտիվ օգտագործել նոր պրոցեսորների հնարավորությունները: 64 բիթի դեպքում ծրագրի արագությունը կավելանա 25%-ով:
Windows 8 համակարգում Chrome-ը արդեն օգտագործում է High Entropy ASLR տեխնոլոգիայի առավելությունները: 64 բիթանոց տարբերակի անցումը թույլ կտա ավելի արդյունավետ դիմակայել տարբեր հակերային գրոհների:
Կայունություն
Google-ի մասնագետները նշում են, որ 64 բիթանոցի դեպքում կա ծրագրի կայունության զգալի աճ: Մասնավորապես, կայքի էլեմենտների արտապատկերման ընթացքում տեղի ունեցող ձախողումները կրճատվել են երկու անգամ:
64 բիթանոց Chrome-ը կարող եք պարզապես ներբեռնել և տեղադրել 32 բիթանոց տարբերակի վրա: Այսինքն կարիք չկա ջնջել հին տարբերակը և տեղադրել նորը: Եթե օգտագործում եք 64 բիտանոց Windows 7 կամ Windows 8, ապա Chrome-ի 64 բիթանոց դեռևս ոչ ստաբիլ տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից: