Apple-ը էժանացրել է iPod touch սարքերի գները և թարմացրել է 16Գբ մոդելը

Ամսաթիվ


Apple ընկերությանը պատկանող iPod սարքերը գնալով ավելի քիչ պահանջարկ են ունենում: Այդ պատճառով Apple ընկերությունը որոշել է քայլեր ձեռնարկել, որպեսզի պահանջարկի անկումը ինչ-որ չափով կանգնեցնի: Այսպիսով վերջերս iPod նվագարկիչների ընտանիքը համալրվեց 5-րդ սերնդի iPod touch սարքի նոր մոդիֆիկացիայով: Այս նոր սարքը հանդիսանում է արդեն գոյություն ունեցող 32/64 Գբ-անոց iPod touch-ի մոդիֆիկացիան և ունի 16Գբ ներքին հիշողություն: Նշեմ, որ մինչ այժմ նույնպես գոյություն ուներ 16Գբ-անոց iPod Touch, սակայն այն չուներ iSight տեսախցիկ, թողարկվում էր միայն արծաթագույն  կորպուսով և վաճառվում էր 229 դոլար: iPod touch-ի նոր 16Գբ-անոց տարբերակն ունի 5 մեգապիկսելանոց iSight տեսախցիկ և հասանելի է 6 գույներով՝ մոխրագույն, արծաթագույն, վարդագույն, դեղին, երկնագույն և կարմիր: 


Բացի այդ, այս նոր մոդելը վաճառվում է ավելի էժան գնով: Այն արժի 199 դոլար: 16 Գբ-անոց մոդելի թարմացման հետ միաժամանակ Apple ընկերությունը նվազեցրել է 32Գբ և 64Գբ մոդելների գները: Այժմ 32Գբ-անոց մոդելն արժի 249 դոլար, որը 50 դոլարով ավելի էժան է նախկին գնից: Իսկ 64Գբ մոդելն այժմ արժի 299 դոլար (էժանացել է 100 դոլարով):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն