Հայտնի Instagram ծառայության Android և iOS հավելվածներում հայտնվել են լուսանկարները մշակելու նոր գործիքներ: Instagram-ի այս նոր տարբերակը ստացել է 6.0.1 հերթական համարը: Այս նոր տարբերակի գլխավոր փոփոխությունը հանդիսանում է կիրառվող ֆիլտրերի ինտենսիվության կարգավորումը: Ֆիլտրի վրա երկու անգամ սեղմելու դեպքում այժմ հնարավոր է կարգավորել տվյալ ֆիլտրի ինտենսիվությունը և լուսանկարի վրա ավելացնել շրջանակ: Բացի այդ, վերևի աջ անկյունում հայտնվել է նոր նշան, որի վրա սեղմելով կբացվի գործիքների նոր հավաքածուն: Այդ գործիքների միջոցով կարող եք փոխել լուսանկարի տաքությունը, սրությունը, լուսավորությունը և այլն: Instagram-ի նոր տարբերակը կարող եք ներբեռնել Google Play և App Store հավելվածների խանութից:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊