ABBYY Lingvo հավելվածում ավելացել է տեսախցիկի միջոցով բառերը թարգմանելու գործառույթ
Ամսաթիվ
Հայտնի ABBYY ընկերությունը թողարկեց Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ABBYY Lingvo Dictionaries հավելվածի նոր տարբերակը, որը ստացել է հերթական 4.0 համարը: Այս նոր տարբերակի գլխավոր նորույթը լուսանկարների թարգմանության և live ռեժիմում թարգմանելու գործառույթներն են: Live ռեժիմի միջոցով հնարավոր է սարքի տեսախցիկի օգնությամբ թարգմանել ցանկացած պատկերի վրա գտնվող բառ: Լուսանկարների վրա գտնվող բառերի թարգմանելու ֆունկցիան թույլ է տալիս նկարահանել բառը և անծանոթ բառի վրա սեղմելով միանգամից լսել դրա արտասանությունը և տեսնել թարգմանությունը:
Բացի վերոնշյալ live գործառույթից, հավելվածը նախկինի պես թույլ է տալիս կատարել թարգմանություններ ավանդական եղանակով: Այսինքն կարող եք պարզապես գրել անծանոթ բառերը և թարգմանել՝ ըստ ընտրված բառարանների:
ABBYY Lingvo Dictionaries 4.0 հավելվածը ներառում է ավելի քան 250 մասնագիտական բառարաններ և կարող է թարգմանել 28 լեզուներ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն): Հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից:
Переводчик Google -ovela linum ..aranc vcharelu ..androidi hamar..iOS-i hamar chgitem ka te che
ReplyDeleteays cragir@ ashxatum em miayn online??
ReplyDelete