Google-ը շրջանցեց Apple-ին և դարձավ ամենաթանկ բրենդը

Ամսաթիվ


Վերջին տարիների ընթացքում Apple ընկերությունը պահպանում էր աշխարհի ամենաթանկ բրենդի տիտղոսը: Սակայն վերջերս Millward Brown ընկերության կողմից կատարված վերլուծություններից ու հաշվարկներից հետո Apple-ը այդ տիտղոսը զիջում է Google ընկերությանը: Նշեմ, որ բրենդի արժեքավորման ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն ընկերության շուկայական գինը, այլ նաև մի շարք այլ ցուցանիշներ: Մասնավորապես հաշվի են առնվում նորարարությունների ստեղծումը: Փաստորեն վերջին տարվա ընթացքում Apple ընկերությունը աչքի չի ընկել նորարարություններով: Իսկ ահա Google ընկերության գխավոր ինովացիոն արտադրանքներ են համարվել Google Glass խելացի ակնոցները, արհեստական ինտելեկտի զարգացումը, Android օպերացիոն համակարգի զարգացման համար կատարված համագործակցությունները և այլն: 


Արդյունքում, նախորդ տարվա հետ համեմատած, Apple ընկերության արժեքը նվազել է 20%-ով և այժմ կազմում է 147.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ Google ընկերության գինը մեծացել է  40%-ով և կազմում է 158.8 միլիարդ դոլար: Նշեմ նաև, որ ամենաթանկ բրենդների ցուցակում IBM ընկերությունը երրորդն է, իսկ Microsoft ընկերությունը՝ 4-րդը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն