Ինչպես ակտիվացնել iTunes ռադիոն և լսել անվճար երգեր

Ամսաթիվ

iOS 7 օպերացիոն համակարգի հետ միաժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց նաև iTunes Radio ծառայությունը, որի շնորհիվ հնարավոր է լսել տարբեր ժանրերի ու երկրների լավագույն երգերը: iTunes Radio-ի շնորհիվ հնարավոր է լսել նաև շաբաթվա ընթացքում iTunes-ում ամենահայտնի երգերից կազմված երգացանկերը: Հնարավորություն կա նաև ստեղծել սեփական երգացանկերը: Նշեմ, որ iTunes Radio ծառայության համար չի ստեղծվել առանձին հավելված և այն ներառված է iOS համակարգի Music ծրագրի մեջ: Սակայն մի շտապեք այն փնտրել Ձեր iPhone-ներում, կամ iPad-ներում, որովհետև ամենայն հավանականությամբ այն ակտիվ չի Ձեր սարքերում: Պատճառն այն է, որ այս ծառայությունն ակտիվ չի Հայաստանի ու այլ երկրների օգտատերերի համար: Այն ակտիվ է միայն ԱՄՆ-ի օգտատերերի համար:



iTunes Radio ծառայությունն ակտիվացնելու համար պետք է ունենաք ԱՄՆ-ի Apple ID: Միաժամանակ կարող եք գրանցվել և ունենալ տարբեր երկրների Apple հաշիվներ և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ մուտք գործել դրանցից որևէ մեկը: Նոր Apple ID գրանցվելու կամ մուտք գործած ID-ն փոխելու համար բացեք App Store հավելվածը և գլխավոր էջի ներքևում սեղմեք Ձեր Apple ID դաշտի վրա: Այնուհետև բացված ցանկում սեղմեք Sign Out և նորից սեղմեք Sign In: Բացված պատուհանում կարող եք գրել Ձեր մյուս Apple ID-ն և մուտք գործել, կամ էլ գրանցել նոր Apple ID: 



Նշեմ, որ տարբեր Apple ID-ներ գրանցելու դեպքում պետք է գրեք տարբեր էլ. փոստերի հասցեներ և տարբեր երկրներ (կարող եք նշել նույն երկրները, սակայն այս դեպքում իմաստ չի լինի միևնույն երկրով մեկից ավել Apple ID ունենալ): Օրինակ ես ունեմ մի քանի Apple ID-ներ, որոնցում նշված են տարբեր երկրներ (Հայաստան, Ռուսաստան և ԱՄՆ): Եթե դժվարանում եք նոր Apple ID ստեղծել, ապա դիտեք ներքևի վիդեոն:




Տեղեկացնեմ նաև, որ App Store-ի լավագույն ծրագրերի ցանկն ու գլխավոր էջին հայտնված ծրագրերի ցանկը կախված են Apple ID-ի երկրից: Օրինակ Հայաստանի Apple ID-ի համար ցուցադրվում են Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածները: Այսինքն մի քանի Apple ID ունենալու դեպքում կարող եք հեշտությամբ տեսնել տարբեր երկրների ամենաշատ ներբեռնված ծրագրերի ցանկերը:



Այսպիսով ԱՄՆ-ի Apple ID գրանցվելու և դրանով մուտք գործելու դեպքում եթե բացեք Music հավելվածը, ապա առաջին էջում կտեսնեք iTunes Radio ծառայությունը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն