Այս ծրագրով հնարավոր է խմբագրել PDF ֆայլերը, ջնջել կամ ավելացնել լուսանկարներ և տեքստեր
Ամսաթիվ
Ի տարբերություն Word-ի ֆայլերի, PDF ֆայլերը կախված չեն համակարգչից և տարբեր համակարգիչների վրա ցուցադրվում են այնպես, ինչպես այն ստեղծվում է: Այսինքն չի խախտվում տեքստերի ֆոնտերն ու ֆորմատավորումը: Սակայն ստեղծված PDF ֆայլերը հետագայում հնարավոր չի լինում փոփոխել կամ խմբագրել: Ավելի ճիշտ հնարավոր է, բայց հատուկ ծրագրերի միջամտությամբ: Օրինակ այդպիսի ծրագրերից է Adobe Finereader-ը: Սակայն գոյություն ունի ևս մեկ հիանալի ծրագիր, որը կոչվում է PDF Eraser-ը: Այս ծրագիրն ունի բավականին պարզ ինտերֆեյս: Այն թույլ է տալիս PDF ֆայլի վրայից ջնջել անպետք տեքստերը, լուսանկարները կամ ավելորդ էջերը:
Ի տարբերություն մյուս նմանատիպ ծրագրերի, PDF Eraser-ը PDF ֆայլը դիտարկում է որպես սովորական նկար: Սա թույլ է տալիս ռետինի միջոցով ջնջել ֆայլի մեջ գտնվող ցանկացած հատված:
Բացի էլեմենտներ ջնջելուց, ծրագիրն ունի նաև այլ օգտակար ֆունկցիաներ: Օրինակ կարող եք պտտել էջերը կամ ջնջել դրանք, ավելացնել նոր լուսանկարներ կամ տեքստեր:
Մի խոսքով, եթե ունեք PDF ֆայլ և ցանկանում եք այն խմբագրել, ապա նախքան ավելի պրոֆեսիոնալ ծրագրերին անցնելը, նախևառաջ փորձեք այս պարզ ծրագիրը:
Մի խոսքով, եթե ունեք PDF ֆայլ և ցանկանում եք այն խմբագրել, ապա նախքան ավելի պրոֆեսիոնալ ծրագրերին անցնելը, նախևառաջ փորձեք այս պարզ ծրագիրը: