eBay-ում գրանցված օգտատերերի տվյալները տարածվել են համացանցում: Խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառերը


eBay ինտերնետային կայքում վերջերս տեղի է ունեցել ինֆորմացիայի արտահոսք, ինչի շնորհիվ հակերների ձեռքերում են հայտնվել միլիոնավոր օգտատերերի տվյալներ: Նշեմ, որ արտահոսքը տեղի է ունեցել 2 ամիս առաջ, իսկ eBay -ը վերջերս է բացահայտել այդ փաստը: Չնայած այդ ինֆորմացիայի մեջ օգտատերերի գաղտնաբառերը կոդավորված են, այնուամենայնիվ eBay-ի բոլոր օգտատերերին խորհուրդ է տրվում անպայման փոխել իրենց գաղտնաբառերը:

Նշվում է, որ արտահոսքի հետևանքով օտար մարդկանց ձեռքերում չեն հայտնվել օգտատերերի բանկային հաշիվների ու կրետիդ քարտերի տվյալները: Սակայն գողացված ինֆորմացիան դրանից ավելի անվտանք չի դառնում: Մասնավորապես այդ տվյալների մեջ կա օգտատիրոջ անունը, հեռախոսի համարը, հասցեն, կոդավորված տեսքով գաղտնաբառը, էլ. փոստի հասցեն և ծննդյան թիվը: Գողացված այս ինֆորմացիան լավագույն դեպքում կարող է օգտագործվել սպամ տարածելու համար, իսկ վատագույն դեպքում հակերային հարձակումներ կամ գողություններ կատարելու համար:
.jpg)
.jpg)
Նշեմ նաև, որ արդեն համացանցում վաճառվում է գողացված տվյալների բազան: Այն ներառում է ավելի քան 145 միլիոն օգտատերերի տվյալներ (անուն, գաղտնաբառ, էլ. փոստ, հասցե, հեռախոս և ծննդյան ամսաթիվ): Հակերները նաև առաջարկում են գնելուց առաջ անվճար ներբեռնել և տեսնել 12.663 օգտատերերի տվյալներից կազմված բազան: