Google Maps-ի բջջային տարբերակում հայտնվել է քարտեզները օֆլայն ռեժիմի համար պահպանելու ֆունկցիա

Ամսաթիվ

Google ընկերությունը թողարկեց iOS և Android համակարգերի համար նախատեսված Google Maps ծառայության նոր տարբերակը: Այժմ օգտատերերը կարող են պահպանել ուսումնասիրվող տարածքները՝ հետագայում դրանք  օֆլայն ռեժիմով նայելու համար: Կա նաև պահպանվող տարածքին անվանում և բացատրություն գրելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ նախկինում Google Maps-ում կար քարտեզները օֆլայն ռեժիմի համար պահպանելու ֆունկցիան, սակայն այն կանչելու համար պետք էր որոնման դաշտում գրել "ОК Maps" արտահայտությունը, ինչի մասին շատերը չգիտեին:




Քարտեզի որոշակի հատվածը բջջային սարքի մեջ պահպանելու համար պետք է սեղմել այդ հատվածի վրա, այնուհետև սեղմել ներքևում հայտնված վահանակի վրա և բացված պատուհանում ընտրել Save map to use offline պարամետրը: Հետագայում օֆլայն քարտեզների ցուցակը տեսնելու համար պետք է մուտք գործեք Google-ի Ձեր հաշիվը և սեղմեք պրոֆիլի նկարի վրա:


Քարտեզների նոր տարբերակում ավելացել է նաև վայրերը պահպանելու ֆունկցիան: Այսուհետ, եթե ցանկանում եք պահպանել և հետագայում հեշտությամբ գտնել որևէ վայր, բավական է սեղմել դրա վրա և այնուհետև սեղմել աստղի վրա:


Ընդ որում, պահպանված վայրերի ցանկը կարող եք տեսնել նաև այլ սարքերի վրա: Հաղորդվում է նաև, որ այս նոր տարբերակում հնարավորություն կա բջջային սարքերի վրա տեսնել պանորամաներ (Street View)

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն