Հայտնի անիմատորների գաղտնի կոդը

.jpg)
Disney, Pixar և այլ հայտնի անիմացիոն ստուդիաների համարյա բոլոր մուլտֆիլմներում կարելի է հանդիպել A113 կոդը: Պարզվում է, որ դա զուգադիպություն չի, այլ հատուկ է այդպես արված: Այդ թիվը Կալիֆորնիայի արվեստի համալսարանի այն լսարանի համարն է, որտեղ տեղի են ունեցել «Գրաֆիկական դիզայն և անիմացիա» առարկայի դասընթացները: Այդ լսարանի շատ շրջանավարտներ հետագայում դարձել են Disney, Pixar և այլ հայտնի անիմացիոն ստուդիաների անիմատորներ և աննկատ A113 կոդը ներառում են իրենց անիմացիաներում: Եթե ուշադիր չեք եղել, ապա առաջարկում եմ տեսնել հայտնի մուլտֆիլմերից այն դրվագները, որտեղ առկա է այդ կոդը: