Ինչ փոփոխություններ կան Windows 8.1 Update 1-ում:

2 նոր կոճակ Start էկրանի վրա:
Այս կոճակները տեղադրված են Windows 8.1-ի Start էկրանի վերևի աջ անկյունում: Առաջին կոճակի միջոցով հնարավոր է անջատել, ռեստարտ անել կամ քննացնել համակարգիչը: Երկրորդ կոճակը սեղմելու դեպքում կբացվի որոնման պատուհանը, որը կարող եք բացել նաև մկնիկը վերևի աջ անկյունում պահելով և ներքև իջացնելով:
Բոլոր բացված ծրագրերը հայտնվում են Taskbar-ի վրա:
Նախկինում Taskbar վահանակի վրա հայտնվում էին միայն սովորական ծրագրերը, իսկ այժմ Taskbar-ի վրա տեղադրվում են նաև Windows 8.1-ի այսպես կոչված «մետրո» ծրագրերը (այն ծրագրերը, որոնք ներբեռնվում են Windows Store-ից և տեղադրվում Start էջի վրա):

«Մետրո» ծրագրերը հնարավոր է ամրացնել Taskbar-ի վրա:
Windows Store-ից ներբեռնված ծրագրերը հնարավոր է ոչ միայն տեղադրել Taskbar-ի վրա, այլ նաև դրանք ամրացնել և հետագայում հեշտությամբ բացել: Taskbar-ի վրա ծրագրերը ամրացնելու համար կարող եք Start էկրանի վրա աջ քլիք անել համապատասխան ծրագրի վրա ու սեղմել Pin to taskbar կոճակը:

Տեսնել Taskbar-ը բոլոր էկրաններին:
«Մետրո» ծրագրերը փակելու և ծալելու կոճակներ:
Start էկրանի վրա կամ բացված «Մետրո» ծրագրի դեպքում մկնիկը իջացրեք և պահեք էկրանի ներքևի հատվածում ու Taskbar-ը կհայտնվի: Սա կարծում եմ շատ օգտակար ֆունկցիա է, որը թույլ է տալիս առանց հիմնական էկրանին անցնելու տեսնել Taskbar-ը և միանգամից բացել անհրաժեշտ ծրագիրը:

Նախկինում բացված մետրո ծրագրերը փակելու համար չկար համապատասխան կոճակ և այդ ամենը պետք էր անել ստեղնաշարի վրա Alt+F4 սեղմելով, կամ էլ մկնիկով բացված ծրագիրը ներքև քաշելով: Իսկ այժմ ծրագրերի վերևի հատվածում հայտնվել են ծալելու և փակելու կոճակները: Դրանք տեսնելու համար մկնիկը պահեք էկրանի վերևի հատվածում:

Հավելվածի նշանի ավելի շատ պարամետրեր:
Start էկրանի վրա տեղադրված ծրագրերի վրա աջ քլիք անելու դեպքում կտեսնեք դրանք ղեկավարող մի շարք պարամետրեր:
Տեղադրված վերջին հավելվածները:
Նոր հավելվածներ տեղադրելու դեպքում Start էկրանի ներքևի մասում տեղադրվում է դրանց քանակը, որի վրա սեղմելու դեպքում բացվում է տեղադրված բոլոր ծրագրերի ցանկը:
Windows 8.1 Update-ը տեղադրելու համար պետք է համակարգչի կարգավորումներում միացնեք Windows-ի թարմացումները: Կարգավորումների կամ թարմացումների էջը բացելու համար որոնման դաշտում գրեք update: