Օնլայն կրթություն ստանալու համար նախատեսված Coursera ծրագիրը հասանելի է Անդրոիդի համար


Նախորդ տարվա վերջում թողարկվեց iOS համակարգի համար նախատեսված Coursera հավելվածը, որի միջոցով հնարավոր է անվճար մասնակցել աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների դասընթացներին: Այժմ Coursera հավելվածը հասանելի է նաև Android համակարգի համար: Այն կարող եք անվճար ներբեռնել Google Play խանութից: Coursera-ի Android տարբերակը համարյա ոչնչով չի տարբերվում ամիսներ առաջ iOS-ի համար թողարկված նույնանուն ծրագրից: Երկու ծրագրերն են թույլ են տալիս ստանալ տարբեր բնագավառների վերաբերյալ օնլայն կրթություն: Հասանելի են ավելի քան 100 ուսումնական հաստատությունների մոտ 600 դասընթացներ: Այս հավելվածի միջոցով օգտատերերը կարող են հեշտությամբ որոնել իրենց հետաքրքրող թեմաները, լսել լեկցիաները կամ պահպանել դրանք՝ օֆֆլայն ռեժիմում լսելու համար: Coursera ծրագիրը թարգմանված է 12 լեզուներով: