Թողարկվեց Office Online ծրագրային փաթեթը Google Chrome-ի համար


Microsoft ընկերությունը Chrome Web Store-ում տեղադրել է Office Online փաթեթը, որը հնարավոր է տեղադրել Google Chrome-ի վրա և մի քլիքով բացել Office-ի օնլայն տարբերակը: Ֆունկցիոնալ առումով Google Chrome-ի վրա տեղադրվող այս ծրագիրն իրենից ներկայացնում է հասարակ հղում դեպի Office Online-ի համապատասխան ծրագրի կայք: Տվյալ պահին հասանելի են Word Online, Excel Online, OneNote Online և PowerPoint Online ծրագրերը: Փաթեթն ամբողջական դարձնելու համար կարող եք տեղադրել նաև OnDrive ամպային ու Outlook.com փոստային ծառայությունների հավելվածները:

Բացի Chrome Web Store-ում Office Online փաթեթի տեղադրումից, Microsoft-ը կատարել է մի շարք թարմացումներ այդ ծրագրերում: Օրինակ OneNote Online ծրագրում ավելացել է տպելու հնարավորություն, իսկ PowerPoint Onlin-ում հայտնվել է թարմացված տեքստային խմբագրիչ:

Հիշեցնեմ, որ Chrome Web Store-ից կարող եք ներբեռնել և Google Chrome-ի վրա տեղադրել նաև Armblog.net-ի ծրագիրը: