iPad-ի համար նախատեսված Microsoft Office փաթեթը ներբեռնվել է ավելի քան 12 միլիոն անգամ


Մի շաբաթ առաջ թողարկված iPad-ի համար նախատեսված Microsoft Office փաթեթի հավելվածները ներբեռնվել են ավելի քան 12 միլիոն անգամ և մի շարք երկրներում գտնվում են ամենաշատ ներբեռնված հավելվածների առաջին հորիզոնականներում (Հայաստանում նույնպես առաջատարների մեջ է): Հիշեցնեմ, որ փաթեթը կազմված է 4 առանձին հավելվածներից: Հավելվածները կարելի է անվճար ներվեռնել և դրանց միջոցով բացցել փաստաթղթեր, սակայն փաստաթղթերը խմբագրելու համար պետք է բաժանորդագրվել Office 365 վճարովի ծառայությանը: