Թողարկվեց iPad սարքերի համար նախատեսված Microsoft Office ծրագրային փաթեթը


Microsoft ընկերությունը վերջապես թողարկեց iPad պլանշետների համար նախատեսված երկար սպասված Office ծրագրային փաթեթը: Office-ի փաթեթը իրենից ներկայացնում է երեք առանձին հավելվածներ՝ Word, Excel, Powerpoint: Հիշեցնեմ, որ ավելի վաղ թողարկվել էր նաև OneNote հավելվածը: Այսպիսով iPad սարքերի վրա արդեն հասանելի են Office փաթեթի 4 ծրագրեր: Նոր թողարկված ծրագրերը անվճար են, սակայն դրանք թույլ են տալիս միայն նայել փաստաթղթերը: Իսկ եղած փաստաթղթերը խմբագրելու կամ նոր փաստաթղթեր ստեղծելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել Office 365 փաթեթին (9.99$ ամսական կամ 99.99$ տարեկան):

iPad պլանշետի համար նախատեսված Office փաթեթի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր փաստաթղթերը սինխրոնիզացվում են OneDrive ծառայության միջոցով և հասանելի են դառնում մնացած այլ սարքերի վրա: