App Store-ում օրական տեղադրվում են Flappy Bird խաղի նման մոտ 60 խաղեր
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhF3I6X7Fx2helS8yTPbQVm0l66XOJJ2epSsplVbztZsyc-cwVbDKGEHM6n3I6zc20ZQvaasRiEfG7vtlaOUCj-grIcAtz6qteLUoTKqea2ijwp7FYXW1iyPeXRAowTI5boYr-1O_irbFU/s1600/Flappy-Bird-Clones.jpg)
Երևի հիշում եք, որ մի քանի շաբաթ առաջ վիետնամացի Նգուեն Դոնգը App Store-ից ջնջեց իր կողմից ստեղծված Flappy Bird խաղը, որն այն ժամանակ շատ երկրներում հանդիսանում էր ամենաշատ ներբեռնված խաղը և զբաղեցնում էր առաջին հորիզոնականները: Երիտասարդ ծրագրավորողը այդ խաղից ստանում էր բավականին մեծ եկամուտ և մինչ այժմ անհասկանալի է, թե ինչու նա գնաց այդ քայլին: Եվ ահա բազմաթիվ ծրագրավորողներ որոշել են կրկնել Flappy Bird խաղի հաջողությունը և ստեղծում են դրա նման խաղեր: Ըստ որոշ վերլուծաբանների, օրական App Store-ում տեղադրվում Flappy Bird-ին շատ նամ մոտավորապես 60 խաղեր, որոնք հիմնականում անվանման մեջ ներառում են Bird բառը: Նշեմ նաև, որ այդ խաղերից շատերը Flappy Bird-ի նման նույնպես բարձր հորիզոնականներ են զբաղեցնում ամենաշատ ներբեռնվող խաղերի ցանկում: