Ինչպես գիտեք, Windows օպերացիոն համակարգըն իր մեջ ներառում է Notepad ծրագիր, որն իրենից ներկայացնում է տեքստային խմբագրիչ: Չնայած Windows-ի նոր տարբերակներում այդ ծրագիրը ֆունկցիոնալ առումով և արտաքնապես ավելի է կատարելագործվում, սակայն այն որպես պրոֆեսիոնալ գործիք անվանել չի կարելի: Ժամանակի ընթացքում ստեղծվել են Notepad-ին փոխարինող բազմաթիվ խմբագրիչներ, որոնցից կարելի է առանձնացնել Notepad++ ծրագիրը: Այն հատկապես օգտակար է ծրագրավորողների համար, քանի որ իր մեջ ներառում է ծրագրային կոդի ֆորմատավորում և գունավորում: Սակայն այսօր կանդրադառնանք ոչ թե Notepad++ ծրագրին, այլ Syncplify խմբագրիչին: Այն ֆունկցիոնալ առումով նման է Notepad++ ծրագրին, սակայն արտաքին ինտերֆեյսը ստեղծված է ժամանակակից Ribbon UI դիզայնով:
Այս խմբագրիչն ունի երեք հիմնական մենյու՝ File, Edit, Advanced, որոնց մեջ համապատասխանաբար տեղադրված են անհրաժեշտ գործիքներն ու ֆունկցիաները: File մենյուն բացելու դեպքում կտեսնեք ժամանակից ինտերֆեյսով պատրաստված մենյու, որտեղից կարող եք բացել, տպել կամ պահպանել ֆայլերը:
Syncplify ծրագրի առավելություններն են
Ժամանակից գեղեցիկ ինտերֆեյս
Միաժամանակ մեկ կամ ավելի ֆայլեր միաժամանակ բացելու հնարավորություն (Multiple tab)
Կարող է բացել մեծ ծավալով ֆայլեր (4Գբ-ից մեծ)
Ունի պարզ և հեշտ օգտագործվող ինտերֆեյս
Ունի ծրագրային կոդի գունավորման և ֆորմատավորման ֆունկցիա (ավելի քան 40 լեզու)
Միաժամանակ կողք-կողքի երկու ֆայլեր խմբագրելու հնարավորություն (Split View)
Որոնել կոնկրետ արտահայտություն մի քանի ֆայլերի մեջ