Nokia-ն ներկայացրեց Android-ով աշխատող Nokia X, Nokia X+ և Nokia XL սմարթֆոնները
Ամսաթիվ
Noka ընկերությունը վերջին տարիներին հրաժարվել էր սեփական օպերացիոն համակարգից և սմարթֆոններում օգտագործում էր Windows Phone օպերացիոն համակարգ: Սակայն Android օպերացիոն համակարգի նկատելի աճը ստիպեց Nokia ընկերությանը նույնպես ստեղծել այդ համակարգով աշխատող սարքեր: MWC ցուցահանդեսի ժամանակ Nokia-ն միանգամից ներկայացրեց Android-ով աշխատող 3 սմարթֆոն: Նշեմ, որ Nokia-ն ստեղծել է Android 4.1.2 տարբերակի վրա հիմնված իր մոդիֆիկացիան՝ Windows Phone-ի ինտերֆեյսով և հավելվածների առանձին խանութով:
Nokia X
Nokia X սմարթֆոնն ունի 4 դյույմանոց IPS էկրան՝ 800х480 թողունակությամբ, 1Գհց հաճախականությամբ աշխատող 2 միջուկանի Qualcomm Snapdragon S4 պրոցեսոր, 512 Մբ օպերատիվ և 5 Գբ ներքին հիշողություն: Կա նաև մինչև 32 Գբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Nokia X սմարֆոնն ունի 2 SIM քարտի հնարավորություն, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth 3.0 մոդուլներ: Nokia X-ի հետին պանելի վրա տեղադրված է 3 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առաջնային պանելի վրա տեսախցիկ չկա:
Nokia X+
Այս մոդելն ամբողջովին կրկնում է Nokia X սմարթֆոնի պարամետրերը՝ բացառությամբ այն բանի, որ Nokia X+ սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 768 Մբ է և կոմպլեկտի մեջ մտնում է նաև 4 Գբ ծավալով microSD հիշողության քարտ:
Nokia XL
Nokia XL սմարթֆոնը վերևում ներկայացված մոդելներից ավելի մեծ է և ունի 5 դյույմանոց IPS էկրան՝ 800х480 թողութնակությամբ: Սմարթֆոնի վրա տեղադրված է 1Գհց հաճախականությամբ աշխատող 2 միջուկանի Snapdragon S4 պրոցեսոր, 768 Մբ օպերատիվ և 4 Գբ ներքին հիշողություն: Կա նաև մինչև 32 Գբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Nokia XԼ սմարֆոնն ունի 2 SIM քարտի հնարավորություն, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth 3.0 մոդուլներ: Nokia XԼ-ի հետին պանելի վրա տեղադրված է 5 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առաջնային պանելի վրա՝ 2 մեգապիկսելանոց: Սմարթֆոնն ունակ է ձայնագրել 720p վիդեոներ:
Nokia X, Nokia X+ և Nokia XL սմարթֆոնները վաճառքի կհանվեն մի քանի ամսից և կարժենան համապատասխանաբար €89, €99 և €109 եվրո: