Սմարթֆոնով կամ պլանշետով կառավարվող «Խելացի» լամպեր: LG Smart Bulb
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjmCWQyStI-hoaOEVKkwCvEsGjAmlYhIvv29QNsY5ojFX85W6Jx8fw-e4ckhNxhRIscaUs-TXbd2YAQ_iWaMAZiehldrORf8w4Mz4xc4JV62xNj9xnxhahz87v-moy1kpeRlD2XL-X0-bo/s1600/lg-smart-bulb%5B1%5D.jpg)
LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց 10Վտ հզորությամբ «Խելացի» լամպեր, որոնք կոչվում են Smart Bulb: Այս լամպերը հնարավոր է կառավարել սմարթֆոնով կամ պլանշետով: Հարավկորեական ընկերությունը վստահեցնում է, որ Smart Bulb լամպերը կարող են աշխատել ավելի քան 10 տարի` այն պայմանով, որ օրական 5 ժամից ավել չեն վառվի: Այս լամպերը ներառում են աշխատանքային մի քանի ռեժիմներ, այդ թվում՝ անվտանգ ռեժիմ (ցույց է տալիս տան տիրոջ խափուսիկ առկայություն), զարթուցիչի ռեժիմ (նշված ժամին վառվում է լույսը), ինչպես նաև երաժշտական ռեժիմ, որի դեպքում լամպը թարթում է երաժշտության ռիթմերի հետ համահունչ: Լամպը կարող է թարթել նաև հեռախոսի վրա զանգ ստանալու դեպքում: LG Smart Bulb լամպերն աշխատում են Android 4.3 (կամ ավելի բարձր) կամ iOS 6 (կամ ավելի բարձր) օպերացիոն համակարգերի հետ: Լամպի ու բջջային սարքի միջև կապը հաստատվում է Bluetooth -ի կամ Wi-Fi մոդուլի միջոցով: Հարավային Կորեայում այս լամպերը վաճառվում են $32 դոլարով: