Ինչպես անդադար դիտել նույն տեսահոլովակը Youtube-ում

Ամսաթիվ




Youtube վիդեոհոսթինգի վիդեոների կառավարման գործիքներում բացակայում է մի շատ կարևոր գործիք, որը թույլ կտար տեսահոլովակը վերջանալուց հետո նորից սկսել և անդադար ցուցադրել նույն տեսահոլովակը (Replay)։ Նախկինում արդեն գրել եմ, որ այս բացթողումը կարելի է լրացնել ինտերնետ դիտարկչի վրա համապատասխան հավելված տեղադրելով։ Սակայն վերջերս հայտնաբերեցի ավելի հեշտ ու պարզ հնարք։ Այսպիսով տեսահոլովակն անդադար դիտելու համար պետք է այդ տեսահոլովակի հասցեյի մեջ Youtube բառը փոխարինել infinitelooper բառով։ Ներքևում կարող եք տեսնել այս գործընթացի օրինակը՝

Տեսահոլովակի հասցեն՝ http://www.youtube.com/watch?v=7jj5UVPhoTw

Փոփոխված հասցեն՝     http://www.infinitelooper.com/watch?v=7jj5UVPhoTw


Նշեմ նաև, որ այս հնարքի միջոցով կարող եք նաև ընտրել տեսահոլովակի որոշակի հատված և անդադար կրկնել միայն այդ հատվածը։ Դա կարող եք անել տեսահոլովակի ներքում հայտնվող ժամանակացույցի միջոցով։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն