Ինչպես սմարթֆոնով կամ պլանշետով հետևել Սոչի 2014 օլիմպիական խաղերին

Ամսաթիվ


Փետրվարի 8-ից Սոչի քաղաքում մեկնարկելու է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:  Հատուկ այս խաղերի համար ստեղծվել է Sochi 2014 բջջային հավելված, որը հասանելի է Android, iOS, BlackBerry և Windows Phone համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածը տեղադրելուց և բացելուց անմիջապես հետո առաջարկվում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն ինտերֆեյս: Հետագա քայլերը թույլ են տալիս անցնել կարգավորման ոչ այդքան բարդ գործընթաց, որի ժամանակ կարելի է ընտրել Ձեր երկիրը, ժամանակը, Push- ծանուցումները, մարզաձևերը և մարզիկներին:


Կարգավորումների գործընթացից հետո օգտագործողը հայտնվում է հավելվածի հիմնական պատուհանում, որտեղ ցուցադրվում են խաղերի ժամերն ու օրերը, ինչպես նաև անցած խաղերի արդյունքները, որը ներառում է նաև լուսանկարներ և տեսանյութեր: Բացի մրցույթների մասին տվյալներից, հավելվածի մեջ կարելի է նաև տեսնել մեդալների հաշվարկի ընդհանուր աղյուսակը ըստ երկրների: Հավելվածի մեջ կարող եք գտնել նաև օլիմպիադայում ներառված մարզաձևերի կանոնները:


Եթե ցանկանում եք հետևել օլիմպիադայի արդյունքներին, սակայն այնուամենայնիվ չեք ուզում սմարթֆոնի մեջ տեղադրել այս հավելվածը, ապա կարող եք օգտվել Google-ի որոնման ծառայությունից: Մասնավորապես Google.ru-ում կարող եք գրել Сочи 2014 արտահայտությունը և որոնման արդյունքների մեջ միանգամից տեսնել խաղերի ժամանակացույցն ու արդյունքները:


Ներբեռնել
iOS | Android | BlackBerry | Windows Phone

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն