iOS համակարգում հայտնաբերվել է բացթողում, որի միջոցով հնարավոր է գողանալ տվյալներ

Ամսաթիվ


Apple iOS համակարգում հայտնաբերվել է կրիտիկական բացթողում: Այն թույլ է տալիս ֆոնային ռեժիմում բացված հավելվածներին ստանալ էկրանի հպումների մասին ինֆորմացիա և ուղարկել այլ մարդկանց: Նույնիսկ հաջողվել է iOS-ի համար ստեղծված առաջին կեյլոգերը տեղադրել App Store-ում: Կեյլոգերը կարող է իրենից ներկայացնել սովորական խաղ կամ ծրագիր, որը բացելով փաստացի կակտիվացնեք այն: Այնուհետև այլ ծրագրեր աշխատացնելու դեպքում թաքնված կեյլոգերը կծալվի և կհայտնի բացված ծրագրերի ցանկում (եթե իհարկե անձամբ չեք անջատի այն): Այս բացթողումը բացահայտել են FireEye ընկերության աշխատակիցները: Այն աշխատում է iOS 6-ի և iOS 7-ի բոլոր տարբերակներում՝ ներառյալ վերջերս թողարկված iOS 7.06 համակարգը: FireEye-ում փորձելու նպատակով պարզել են, որ ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածները կարելի է օգտագործել օգտատերերի կողմից էկրանի հպումի և ֆիզիկական կոճակների սեղմումների մասին ինֆորմացիա ստանալու համար:


Այս բացթողման միջոցով օրինակ հնարավոր է գողանալ ուրիշների գաղնաբառերը, նամակները և այլն: Apple ընկերությունը պաշտոնապես դեռ չի անդրադարձել այս բացթողմանը և դեռ պարզ չի, թե երբ այն կշտկվի: Մինչ այդ խորհուրդ է տրվում տեղադրել միայն վստահված ընկերությունների կողմից արտադրված հավելվածներ կամ օգտագործելուց հետո անջատել հավելվածները՝ 2 անգամ սեղմելով Home կոճակի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն