Facebook ընկերությունը հետաքրքիր մարտավարություն է ընտրել և հավանաբար շարժվում է հետևյալ սկզբունքով՝ «Չես կարող մրցակցել՝ գնիր»: 2012թ. այս քաղաքականության զոհը դարձավ Instagram ծառայությունը, իսկ այժմ հերթը հասավ նաև WhatsApp մեսինջերին: Եթե Instagram-ի դեպքում գործարքը կազմում էր 1 միլիարդ դոլար, ապա WhatsApp-ի դեպքում այն ռեկորդային է և կազմում է 16 միլիարդ դոլար: Փաստորեն սա Ֆեյսբուքի պատմության մեջ ամենամեծ ու ամենաթանկ գործարքն է: Այդ գումարից 4 միլիարդը վճարվելու է կանխիկ, 12 միլիարդը՝ բաժնետոմսերի տեսքով: Եվս 3 միլիարդ դոլար կտրամադրվի մոտակա 4 տարում WhatsApp-ի աշխատողներին պահելու համար: Բացի այդ, WhatsApp ծառայության գլխավոր տնօրեն Յան Կումը դառնալու է Facebook-ի տնօրենների խորհրդի անդամներից մեկը: Facebook-ը տեղեկացնում է, որ պահպանելու է WhatsApp-ի ֆունկցիաները և ոչ մի փոփոխության չի ենթարկելու:
2009 թվականին հիմնված WhatsApp ծառայությունն այժմ ամսական ունի ավելի քան 450 միլիոն ակտիվ օգտատերեր, որոնցից 72%-ը օրական ակտիվություն է ցուցաբերում: Վերևի գրաֆիկում կարող եք տեսնել առավել հայտնի ինտերնետ ծառայությունների ամսական օգտատերերի աճը, որտեղ WhatsApp-ն ունի ահռելի առավելություն:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊