Ֆեյսբուքը փակում է սեփական փոստային ծառայությունը

Ամսաթիվ


Facebook սոցիալական ցանցը սկսել է իր օգտատերերին տեղեկացնել էլեկտրոնային փոստի սեփական ծառայության փակման մասին: Շուտով @facebook.com-ի վրա ստացած նամակներն ավտոմատ կուղարկվեն Ձեր իրական էլ. փոստի վրա, որը նշել եք պրոֆիլի կարգավորումներում: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ @facebook.com փոստային ծառայությունն այդպես էլ հաջողության չհասավ և շատ քչերն են օգտվում դրանից: Հիշեցնեմ, որ այդ ծառայությունը թողարկվել էր 2010 թվականին: Ֆեյսբուքի ղեկավարներն այն ժամանակ հույս ունեին, որ այն Facebook-ի օգտատերերի համար կդառնա հաղորդակցության միակ միջոցը և կփոխարինի մնացած էլեկտրոնային փոստերին (Gmail, Hotmail և այլն): 2012 թվականին Ֆեյսբուքը կատարեց բավականին տարօրինակ քայլ. նրանք օգտատերերի պրոֆիլներում նշված հիմնական էլ. փոստերը փոխեցին և դրանց փոխարեն տեղադրեցին @facebook.com-ի էլեկտրոնային հասցեն: Այս քայլը բողոքի մեծ ալիք բարձրացրեց օգտատերերի մոտ: Իսկ այն մարդիկ, ովքեր պրոֆիլներում չէին նշել էլեկտրոնային փոստեր, նրանք համար ավտոմատ գեներացվեցին @facebook.com-ի էլեկտրոնային հասցեներ (@ նշանից առաջ տեղադրվում էր օգտատիրոջ հասցեն Ֆեյսբուքում: Օր, եթե Ցուկերբերգի Ֆեյսբուքի հասցեն www.facebook.com/zuck է, ապա նրա էլեկտրոնային փոստը կլինի  zuck@facebook.com):



Այսօր ներկայացված փոփոխությունն ունի նաև մեկ ոչ այդքան հաճելի էֆեկտ: Այժմ օգտատերերը կարող են այլ մարդկանց Ֆեյսբուքի հասցեներն օգտագործելով նամակ ուղարկել նրանց հիմնական էլ. փոստերի վրա: Օրինակ կարող ենք այցելել Մարկ Ցուկերբերգի էջը, վերցնել նրա էջի հասցեն (zuck) և ուղարկել նամակ zuck@facebook.com հասցեյին: Այդ դեպքում նամակը կգնա Ցուկերբերգի հիմնական էլ. փոստի վրա (օրինակ՝ zuck@gmail.com): Ուրախալի է, որ Ֆեյսբուքը թույլ է տալիս շտկել վերևում ներկայացված թերությունը: Դրա համար անհրաժեշտ է կարգավորումներում անջատել էլ. փոստի վերահասցեավորման ֆունկցիան և մեկընդմիշտ հրաժարվել այդ ծառայությունից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն