Ինչի համար է պետք Անդրոիդ համակարգի Root-ը


Root տերմինը ("Արմատ") եկել է Linux-ի աշխարհից, որտեղ այդ բառը սովորաբար նշանակում է ադմինիստրատորի անսահմանափակ հնարավորություններ: Օրինակ բերեմ Windows օպերացիոն համակարգերի վրա։ Եթե Դուք համակարգչի մեջ ստեղծել եք Guest օգտատեր (հյուր), ապա այդ օգտատերը կունենա մի շարք սահմանափակումներ: Նա չի կարող ջնջել արդեն իսկ համակարգչում տեղադրված ծրագրերը և այլն: Իսկ Administrator օգտատերը ամբողջովին կարող է կառավարել իր համակարգիչը։ Այսինքն Linux-ի լեզվով ասած նա ունի Root հնարավորություններ:
Ի՞նչ կարող եք անել Անդրոիդը Root անելով՝
1.Փոխել այսպես ասած Rom-ը (прошивка) և տեղադրել ավելի նոր տարբերակներ (օրինակ որոշ սմարթֆոնների վրա պաշտոնապես հնարավոր չի տեղադրել Android-ի վերջին տարբերակը)։
2.Ջնջել այն հավելվածները, որոնք ի սկզբանե կային սմարթֆոնում և հնարավոր չէր ջնջել:
3.Օգտագործել մի շարք հավելվածներ, որոնք աշխատում են միայն Root ստացած սարքերի վրա:
4. Փոխել տառատեսակները (Шрифты)
5․ Օգտվել բազմաթիվ այլ հետաքրքիր ֆունկցիաներից:
Ինտերնետում կարող եք գտնել բազմաթիվ գրառումներ և վիդեոներ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես Root անել Անդրոիդով աշխատող սմարթֆոնը կամ պլանշետը։
Ինտերնետում կարող եք գտնել բազմաթիվ գրառումներ և վիդեոներ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես Root անել Անդրոիդով աշխատող սմարթֆոնը կամ պլանշետը։
Զգուշացում՝ եթե Դուք գնել եք նոր սմարթֆոն, որը երաշխիքի մեջ է, ապա Root-ից հետո երաշխիքը կվերանա: Սակայն ցանկության դեպքում կարող եք Root-ից հետո կատարել նաև UnRoot (հրաժարվել Root-ից): UnRoot-ից հետո արդեն չի էլ երևա, որ դուք երբևէ Root եք արել։
Ինֆորմացիան կազմեց Հրաչ Հակոբյանը