2013 թվականի ոսկե գնդակը ստացավ Քրիստիանո Ռոնալդուն: Ու՞մ օգտին են քվեարկել հայերը


Քիչ առաջ հայտնի դարձավ 2013 թվականի ոսկե գնդակի հաղթողը: Այս տարի այդ մրցանակի համար պայքարում էին Քրիստիանո Ռոնալդուն, Ֆրանկ Ռիբերին և Լեո Մեսսին: Հաղթող ճանաչվեց Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Ք. Ռոնալդուն: Հայաստանի կողմից քվեարկել են մարզական լրագրող Սուրեն Բաղդասարյանը, Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին և Հայաստանի հավաքականի նախկին մարզից Վարդան Մինասյանը: Ահա նրանց քվեարկության արդյունքները՝
Սուրեն Բաղդասարյան
Ռիբերի - 5 միավոր
Մեսսի - 3 միավոր
Ռոնալդու - 1 միավոր
Ռոման Բերեզովսկի
Մեսսի - 5 միավոր
Ռոնալդու - 3 միավոր
Ռիբերի - 1 միավոր
Վարդան Մինասյան
Ռոնալդու - 5 միավոր
Ռիբերի - 3 միավոր
Անդրեա Պիռլո - 1 միավոր