«ԱրմենՏել»–ն առաջարկում է Infinity բջջային ինտերնետ և USB մոդեմ 100 դրամով

Ամսաթիվ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ինտերնետի Infinity սակագնային փաթեթների շարքի գործարկման մասին իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։ Շարքի մեջ մտնում են Infinity 512 և Infinity 1024 սակագնային փաթեթները համապատասխանաբար 512 Կբ/վ և 1 Մբ/վ տվյալների փոխանցման արագությամբ։ Infinity սակագնային փաթեթներին միանալիս Alcatel X300D 3G-մոդեմի գինը կազմում է ընդամենը 100 դրամ։ Infinity 1024 ամսական բաժանորդային վարձը կազմում է 150 դրամ օրական, իսկ Infinity 512 դեպքում` 83.33 դրամ օրական։

«Infinity բջջային ինտերնետը մեր կողմից մատուցվող պարզ և հարմար ծառայությունների վառ օրինակ է։ Ֆիքսված ամսական վճարով և ինտերնետի առավելագույն արագություն ապահովվող նոր ծառայությունից կարող են օգտվել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները՝ ընտրելով իրենց հարմար հաշվարկային համակարգը։ Infinity սակագնային փաթեթը նախատեսված է ակտիվ կյանք վարող բաժանորդների համար, հատկապես դյուրին է պլանշետային համակարգիչներից օգտվողների համար, իսկ նոութբուք կամ նեթբուք օգտագործողները կարող են սիմվոլիկ գումարով ձեռք բերել USB–մոդեմ»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար Infinity սակագնային փաթեթին USB–մոդեմով միանալու արժեքը կազմում է 5000 դրամ, որից 4900 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Առանց USB–մոդեմի ձեռք բերման, SIM-քարտի արժեքը կազմում է 1000 դրամ, որը նույնպես փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անվճար միանալ Infinity սակագնային փաթեթին։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն