Apple-ի iOS 7 համակարգում արդեն հնարավոր է տեղադրել հայերեն ստեղնաշար
Ամսաթիվ
Բլոգի նախորդ գրառումներից մեկում արդեն անդրադարձել էի մի հնարքի, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես տեղադրել հայերեն ստեղնաշարն անմիջապես iOS-ի ստեղնաշարների վահանակի վրա: Այդ դեպքում լեզուն փոխելու համար պետք է ցանկացած ծրագրի մեջ բացել ստեղնաշարը և սեղմել դրա վրա գտնվող գլոբուսի նշանը:
Սակայն մինչ այժմ այս հնարքն աշխատում էր միայն iOS 7-ից ցածր տարբերակների վրա, քանի որ iOS 7 համակարգն անհնար էր ջարդել և տեղադրել երրորդական ծրագրեր: Եթե հետևում եք Armblog-ի գրառումներին, ապա նկատած կլինեք, որ վերջերս հակերները կարողացան ջարդել նաև iOS 7 համակարգը: Այսպիսով Jailbreak-ի շնորհիվ հնարավոր է iOS 7 համակարգում նույնպես կատարել փոփոխություններ ու անվճար տեղադրել վճարովի խաղեր ու ծրագրեր:
1.Jailbreak արեք Ձեր iOS 7 համակարգը (վիդեո):
2.Կատարեք այստեղ նշված քայլերը (այդ գրառման մեջ նշված Jailbreak-ի հատվածը բաց թողեք):
Վերջում նշեմ, որ ես ինքս տեղադրել եմ այս ստեղնաշարը և 100%-ով աշխատող ու անվճար հնարք է: Եթե դժվարություններ կամ հարցեր առաջանան, գրեք մեկնաբանություններում: