Մինչդեռ Apple ընկերությունը լռում է iWatch խելացի ժամացույցներ ստեղծելու պլանների վերաբերյալ, տարբեր դիզայներներ ու ինժեներներ առաջարկում են իրենց նախագծերը։ Այս անգամ շատ յուրօրինակ ու գեղեցիկ կոնցեպտ է առաջարկել ամերիկացի պրոֆեսիոնալ դիզայներ Թոդ Հեմիլթոնը։ iWatch-ի այս նոր դիզայնը բաղկացած է Apple iOS7-ի մինիմալիստական տարրերով։ Հիշեցնեմ, որ սա պարզապես առաջարկվող կոնցեպտ է և առայժմ Apple-ը չի պատրաստվում ստեղծել այսպիսի ժամացույց։
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊