Mail.ru-ն ԱՄՆ-ում օֆիս է հիմնել և թողարկել է նոր հավելվածներ
Ամսաթիվ
Ռուսական Mail.Ru Group ընկերությունը հայտարարեց my.com նոր կայքի մեկնարկի և ԱՄՆ-ում օֆիս հիմնադրելու մասին: My.com կայքը ներառում է երեք ծառայություններ: Այս նախագծի շրջանակներում թողարկվել են երկու նոր հավելվածներ՝ myMail և myChat, որոնք թույլ են տալիս օգտատերերին կառավարել էլեկտրոնային փոստերը և փոխանակել կարճ հաղորդագրություններ: Հավելվածները հասանելի են iOS և Android համակարգերի համար: myMail հավելվածը թույլ է տալիս օգտվել բոլոր հայտնի փոստային ծառայություններից (Gmail, Yahoo, Hotmail և այն): Հավելվածի միջոցով հնարավոր է հեշտությամբ կարգավորել push ծանուցումները նույնիսկ այն ծառայությունների վրա, որոնք չունեն այդպիսի ֆունկցիա:
myChat հավելվածն իրենից ներկայացնում է բջջային մեսենջեր և նախատեսված է կարճ հաղորդագրությունների և նկարների փոխանակման, ինչպես նաև վիդեոզանգեր կատարելու համար:
Ավելի վաղ Mail.Ru-ն արդեն թողարկել էր myGames ծառայությունը, որի շնորհիվ ԱՄՆ-ի օգտատերերը հնարավորություն են ստանում խաղալ բջջային խաղեր: Առաջիկայում նախատեսվում է նաև my.com նախագծում ավելացնել myCamera հավելվածը, որն իր մեջ կպարունակի տարբեր ֆոտոէֆեկտներ: Հիշեցնեմ, որ 2012 թվականին Mail.ru Group ընկերությունը տեղեկացրել էր, որ մոտ ապագայում ցանկանում է մուտք գործել ԱՄՆ-ի շուկա:
myChat հավելվածն իրենից ներկայացնում է բջջային մեսենջեր և նախատեսված է կարճ հաղորդագրությունների և նկարների փոխանակման, ինչպես նաև վիդեոզանգեր կատարելու համար: