Microsoft-ը նվազեցնում է Surface Pro պլանշետների գները 100 դոլարով


Microsoft ընկերությունը նվազեցրել է Surface Pro պլանշետներիի գները 100 դոլարով: Հիշեցնեմ, որ ս.թ. օգոստոսին Micorosft-ն արդեն մի անգամ նվազեցրել էր այդ պլանշետի գինը, իսկ ս.թ. հուլիսին նվազեցվել էր նաև Surface RT պլանշետի գինը (որն այժմ կոչվում է պարզապես Surface): Գների նվազումից հետո Surface Pro-ի 64 Գբ մոդելն արժի 699$, 128 Գբ մոդելը՝ 799$, իսկ 256Գբ մոդելը՝ 999$: Surface Pro պլանշետները այս իջեցված գներով վաճառվելու են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը: Հավանաբար Microsoft-ի պահեստներում դեռ մնացել են մեծ թվով Surface Pro պլանշետներ, որոնք չի հաջողվել վաճառել վերջերս ներկայացված Surface Pro 2 պլանշետից առաջ: