Թարմացվել է Ֆեյսբուքի Graph Search ֆունկցիան


Ֆեյսբուք սոցիալական ցանցը թարմացրել է Graph Search-ի աշխատանքի մեխանիզմը: Այժմ որոնումներ կատարելուց հաշվի կառնվեն նաև օգտատերերի կողմից կատարված գրառումնեը, ստատուսները, մեկնաբանությունները, լուսանկարներին կցված գրառումները: Հնարավոր է նաև գտնել գրառումները ըստ ժամանակահատվածի և վայրի (օր. ցուցադրել վերջին ամսվա ընթացքում իմ ընկերների կողմից կատարված գրառումները կամ ցուցադրել իմ ընկերների կողմից Օպերայում կատարված բոլոր գրառումները):
Որոնման արդյունքներում կցուցադրվեն միայն այն գրառումները, որոնք հասանելի են բոլորի համար (public), կամ հասանելի են Ձեզ (օրինակ ընկերների գրառումները, լուսանկարները և այլն): Հիշեցնեմ, որ նախկինում Graph Search-ը թույլ էր տալիս կատարել խելացի հարցումներ և գտնել լուսանկարներ, մարդկանց, խաղեր և այլն (օր. ցուցադրել բոլոր ընկերներին, ովքեր խաղում են Angry Birds): Ֆեյսբուքի Graph Search-ով հնարավոր է նաև գրել հեշթեգեր և որոնել այդ հեշթեգերով գրառումները:
Այս թարմացումն այժմ հասանելի է միայն սակավաթիվ օգտատերերի համար և աստիճանաբար կակտիվանա բոլոր օգտատերերի մոտ: