Ինչպես օգտվել Google Chrome-ի նկարներ որոնելու նոր ֆուկցիայից


Ինչպես օգտվել
1. Մկնիկը պահեք ցանկացած նկարի վրա:
2. Աջ քլիք արեք և ընտրեք Search Google for this image:
3. Բացված էջում կտեսնեք այդ նկարի նման ինտերնետում առկա բոլոր նկարները տարբեր չափսերով:

Միանման նկարներ կարող եք որոնել նաև Google որոնողական համակարգի նկարների որոնման էջում: Սակայն այն դեպքում պետք է ներբեռնեք նկարը, այցելեք համապատասխան էջը և վերբեռնեք նկարը: Փաստորեն Chrome-ի այս նոր ֆունկցիան հեշտացնում է նկարներ որոնելու նշված գործընթացը: