«Яндекс» ընկերությունը գնում է հայտնի Кинопоиск ռեսուրսը


«Яндекс» ընկերությունը հայտարարեց ֆիլմերի ամենախոշոր ռուսական ռեսուրսի՝ Кинопоиск-ի գնման մասին: Yandex ընկերությունը վաղուց էր հետաքրքրված այս այս կինոպորտալով: Кинопоиск-ը հանդիսանում է միջազգային հայտնի IMDB կայքի ռուսական տարբերակը: Այստեղ այցելուները կարող են տեսնել հազարավոր ֆիլմերի ու սերիալների մասին տեղեկություններ: Кинопоиск-ում մեծ դեր ունեն նաև այցելուները: Նրանց հնարավորություն է տրվում գրել մեկնաբանություններ և տալ գնահատականներ, որի շնորհիվ կազմվում են կայքի ռեյտինգային ցուցակները: Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն: comScore Media Metrix ծառայության տվյալներով Кинопоиск-ից ամսական օգտվում են ավելի քան 18.6 միլիոն օգտատերեր աշխարհի տարբեր ծայրերից: Ռուսաստանում այն հանդիսանում է 16-րդ ամենահայտնի կայքը: «Яндекс» ընկերությունն այս ռեսուրսի հիման վրա նախատեսում է զարգացնել իր կողմից մատուցվող մի քանի ծառայություններ: