Ինչպես վերադարձնել Google Chrome-ի նախկին մեկնարկային էջը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Google Chrome դիտարկչի նոր տարբերակում փոփոխության է ենթարկվել նաև մեկնարկային էջը: Այժմ այդ էջի վրա, բացի հաճախակի այցելվող կայքերի ցուցակից, ցուցադրվում է նաև Google-ի որոնման դաշտը, Google+ ծառայության տեղեկացումները և մի շարք այլ ծառայություններ: Փաստորեն Google-ը ներդրել է իր գլխավոր էջը Chrome-ի մեկնարկային էջի վրա: Այս նոր մեկնարկային էջի հիմնական թերություններից կարելի է համարել այն փաստը, որ հաճախակի այցելվող կայքերի նկարները բավականին փոքրացվել են:Եկեք տեսնենք, թե ինչպես վերադարձնել Chrome-ի նախկին մեկնարկային էջը:
1.Բացեք Google Chrome ծրագիրը:
2.Գրեք chrome://flags
3.Բացված էջում գտեք Enable Instant Extended պարամետրը և դրեք disabled (պարամետրը հեշտ գտնելու համար սեղմեք Ctrl+F և որոնեք):
4.Սեղմեք Relaunch Now կոճակը:
4.Սեղմեք Relaunch Now կոճակը:
Այս գործողությունները անելուց հետո նորից կարող եք տեսնել Chrome-ի նախկին մեկնարկային էջը: Նոր էջը նորից վերադարձնելու համար կատարեք նույն քայլերը ու Enable Instant Extended պարամետրը դրեք Enabled:
Im chrome 33.0.1750.146 m i vra chi ashxatum
ReplyDelete