Թողարկվելուց մեկ օր անց Apple-ի նոր օպերացիոն համակարգը տեղադրվել է 5.5% Apple համակարգիչների վրա


Օրեր առաջ Apple ընկերությունը ներկայացրեց OS X Mavericks օպերացիոն համակարգը: Այս նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններից է այն փաստը, որ այն հասանելի է անվճար: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ Apple-ը անվճար տարածում է իր օպերացիոն համակարգը: Նոր օպերացիոն համակարգը հնարավոր է անվճար ներբեռնել Mac App Store-ից: OS X Mavericks-ում տեղ գտած նորությունների ու փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Ըստ Chitika Insights ընկերության կողմից կատարված վերլուծության արդյունքների, OS X Mavericks օպերացիոն համակարգի թողարկումից մի օր անց Apple նոթբուքների և համակարգիչների օգտատերերի 5.5%-ն արդեն իրենց համակարգիչներում տեղադրել են այս համակարգը: Սա համարյա 3.5 անգամ ավելի շատ է, քան տեղադրվել էր OS X Mountain Lion համակարգն այն թողարկելուց մեկ օր անց (1.6%): Հիշեցնեմ, որ OS X Mountain Lion օպերացիոն համակարգը հնարավոր էր ձեռք բերել 19.99$-ով, իսկ OS X Mavericks-ը՝ անվճար: