Linquet պիտակի ու սմարֆոնի միջոցով կարելի է գտնել ցանկացած կորցրած իր

Linquet ընկերությունը մոտ ապագայում նախատեսում է կյանքի կոչել իր նոր նախագիծը, որի նպատակն է «Ամպերի» հետ կապել բոլոր շարժվող և անշարժ առարկաները: Նախագծի հիմնադրի խոսքերով ամեն օր կորում են բազմաթիվ իրեր՝ թղթապանակներ, բանալիներ, պայուսակներ, հեռախոսներ, նոթբուքներ, կենդանիներ և այլն: Այս խնդիրը լուծելու համար Linquet ընկերությունը առաջարկում է օգտվել իր կողմից արտադրվող հատուկ պիտակներից և անվճար հավելվածից: Linquet պիտակը կարելի է կպցնել ցանկացած առարկայի վրա: Այն թույլ է տալիս Bluetooth ունեցող ցանկացած սմարթֆոնով հետևել առարկաների գտնվելու վայրերը (նախևառաջ պետք է սմարֆոնի մեջ տեղադրել համապատասխան հավելվածը):
Այս դեպքում, եթե Linquet պիտակով առարկան հայտնվում է ազդանշանի սահմանից դուրս (30 մետր), սմարֆոնը և պիտակը միաժամանակ արձակում են համապատասխան ձայներ: Սակայն սա դեռ ամենը չէ: Կապի կորստից հետո Linque ամպային ծառայությունում գրանցվում է առարկայի և սմարֆոնի գտնվելու վայրերի ու կապի ընդհատման ժամի մասին տվյալներ:
Այսպիսով հատուկ հավելվածի շնորհիվ կարող եք տեսնել բոլոր այն առարկաների գտնվելու վայրերը, որոնց վրա փակցված է Linquet պիտակը: Պիտակը ներառում է նաև փոխարինվող մարտկոց, որի շնորհիվ այն կարող է աշխատել մեկ ամբողջ տարի: Linquet ընկերությունը պիտակները տրամադրելու է անվճար, իսկ ամսական բաժանորդավճարի չափը կախված է լինելու օգտագործվող առարկաների քանակից: Նախնական պատվերներ կարող եք անել արտադրողի պաշտոնական կայքից: