Ինչպես գիտեք, Windows 8-ի օգտատերերը կարող են օգտվել միևնույն դիտարկչի սովորական և մետրո տարբերակներից: Այդպիսի հնարավորություն են տալիս Internet Explorer-ը, Google Chrome-ը և Firefox-ի փորձնական տարբերակները (Aurora և Nightly): Այսպիսով Google-ի ղեկավարները հնարամիտ քայլ են կատարել և Windows 8-ի համար նախատեսված Chrome-ի վերջին տարբերակում հիմնովին փոխել են ծրագրի ինտերֆեյսն այնպես, որ ամբողջ էկրանով այն բացելու դեպքում Google Chrome դիտարկիչը արտաքնապես և ֆունկցիանալ առումով դառնում է Chrome OS օպերացիոն համակարգի նման: Էկրանի ներքևի հատվածում հայտնվում են կոճակներ, որոնցով կարելի է բացել Chrome-ը (այո ճիշտ կարդացիք, կարելի է բացել Chrome-ը Chrome-ի մեջ), ինչպես նաև Google-ի մի շարք այլ ծառայություններ (Gmail, Youtube և այլն): Ներքևի աջ անկյունում ցուցադրվում է ընթացիկ ժամը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊