Հաքերները կոտրել են iPhone 5S-ի մատնահետքերի սկաները
Ամսաթիվ
Գերմանական հաքերային Chaos Computer Club խումբը հայտարարել է, որ վերջերս թողարկված iPhone 5S սմարթֆոնի մատնահետքերի սկաներին հնարավոր է խաբել օգտվելով դեռևս 2004 թվականին մշակված հնարքի միջոցով: Այդ հնարքում մատնահետքը լուսանկարվում է, հետո դրա միջից հեռացվում պատկերը և տպվում է լատեքսային ծածկույթի վրա: Հիշեցնեմ, որ Apple ընկերությունը խոստացել էր 15 հազար դոլար և ալկոհոլ այն մարդկանց, ովքեր կկարողանան կոտրել iPhone 5S-ի մատնահետքերի սկաները: Վերոնշյալ հաքերային խմբի անդամներից մեկը նշել է. «Հիմարություն է որպես բանալի կիրառել այն, ինչը փոփոխության ենթակա չէ եւ մնում է ամենուր»: Հաքերները նաև ինտերնետում վիդեո են տեղադրել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են նրանք շրջանցում մատնահետքի սկաների էջը լատեքստային ծածկույթի միջոցով:
iPhone 5S-ը առաջին սմարթֆոնն է, որտեղ ներդրվել է մատնահետքի սկաները, որը համատեղված է սմարֆոնի էկրանի տակ գտնվող գլխավոր ու միակ կոճակի հետ: Սկաների օգտագործումը պարտադիր չի և օգտատերերը նախկինի պես կարող են սմարֆոնները արգելափակել գաղտնաբառերով: Փաստորեն մատնահետքով սմարֆոնը արգելափակելու գաղափարը այդքան էլ անվտանգ ու արդյունավետ չի: