iOS 7-ի ոչ այդքան հայտնի, բայց օգտակար ֆունկցիաները

Ամսաթիվ


Վերջերս թողարկված iOS համակարգում կան բոլորին հայտնի բազմաթիվ նոր ֆունկցիաներ, բայց կան նաև մի քանի ոչ այդքան հայտնի նորույթներ, որոնց այսօր կանդրադառնանք:

Տեսնել նամակների ժամերը


Այժմ կարող եք տեսնել ուղարկված և ստացած հաղորդագրությունների կոնկրետ ժամերը: Դրա համար անհրաժեշտ է մատը դնել էկրանի աջ մասում և քաշել դեպի ձախ կողմ:

Ժամանակահատվածի ավտոմատ նշում


Նամակների ծրագիրը այժմ ավտոմատ հայտնաբերում է ժամանակահատված ցույց տվող բառերը և ընդգծում: Դրանց վրա սեղմելով կարող եք օրացույցի վրա անմիջապես ստեղծել իրադարձություններ կամ հիշեցումներ:

Ուղղագրության ավտոմատ ստուգում


Ուղղագրության ավտոմատ ստուգման ֆունկցիան դարձել է ավելի խելացի և առանձին բառեր ստուգելու փոխարեն ստուգում է նաև երկու բառերից կազմված արտահայտությունները և առաջարկում այլ տարբերակներ:

Վերադառնալու թաքնված ժեստ


Այժմ iOS 7 համակարգի ցանկացած միջավայրում, որտեղ վերևի մասում կա back կոճակ, կարող եք ձեռքի թաքնված շարժումով վերադառնալ նախորդ էջ: Դրա համար անհրաժեշտ է մատը դնել էկրանի ձախ մասում և քաշել դեպի աջ կողմ:

Միայն ձայնային ռեժիմ Facetime ծրագրում



Այժմ կարող եք Facetime ծրագրով կատարել զանգեր առանց վիդեո ռեժիմի: Այսինքն այս ծրագրում կարող եք կատարել պարզապես ձայնային զանգեր: Դա անելու համար կոնտակտների էջում սեղմեք հեռախոսի նշանի վրա ու զանգեք: Խոսակցության ընթացքում կարող եք միացնել նաև վիդեո ռեժիմը:

Կոնտակտների արգելափակում



Apple-ը վերջապես ավելացրեց կոնտակտների արգելափակման ֆունկցիան, որի շնորհիվ կարող եք խուսափել անցանկալի մարդկանց հետ շփումից: Այս ֆունկցիան կարգավորվում է Settings-ում գտնվող զանգերի, նամակների և Facetime ծրագրերի համապատասխան բաժիններում:

Ավելի շատ սոցիալական ցանցեր



iOS 6-ը թույլ էր տալիս համակարգին ինտեգրել Facebook և Twitter սոցիալական ցանցերը, իսկ iOS 7-ում արդեն ավելացել են նաև Vimeo և Flickr ցանցերը:

Հավանած ծրագրերի ցուցակ App Store-ում



Այժմ կարող եք App Store-ում հավանած ծրագիրը ավելացնել հատուկ ցուցակում (Wish List) և հետագայում ներբեռնել կամ գնել դրանք:

Անջատել շարժվող ֆոնը


iOS 7-ի շարժվող ֆոնը միգուցե որոշ մարդկանց հոգնեցնում է կամ պարզապես դանդաղեցնում է համակարգի աշխատանքը որոշ մոդելների վրա: Փաստորեն հնարավորություն կա անջատել այդ ֆունկցիան: Կարգավորումներում մտեք General-Accessibility և միացրեք Reduce Motion ռեժիմը:

64 բիթանոց համակարգ
iOS 7-ը հանդիսանում է բջջային հեռախոսների համար նախատեսված առաջին 64 բիթանոց օպերացիոն համակարգը: Սա նշանակում է, որ հետագայում հնարավորություն է լինելու բջջային սարքերի վրա տեղադրել 4 Գբ-ից ավել օպերատիվ հիշողություն, որը անմիջական կապ ունի համակարգի արագության հետ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն