Torrentus: Ինտերնետում Torrent ֆայլեր փնտրելու լավագույն ծառայություններից մեկը

Ամսաթիվ

Bittorrent-ը համակարգիչների օգտատերերի միջև ֆայլեր փոխանակելու համար նախատեսված ամենատարածված տեխնոլոգիաներից մեկն է: Այս տեխնոլոգիայի յուրահատկությունը տվյալների ապակենտրոնացումն է: Այսինքն փոխանակվող ֆայլերը կուտակված չեն մի ընդհանուր սերվերի վրա: Ցանկացած օգտատեր կարող է այլ օգտատերերի համար հանդիսանալ դոնոր և փոխանցել ցանկացած ֆայլ: Հենց այս փաստից է կախված փոխանակման արագությունը: Այսինքն միևնույն ֆայլը տվյալ պահին ինչքան շատ օգտատերեր փոխանցեն, այնքան արագ ներբեռնող օգտատերերը այդ ֆայլերը կստանան (իհարկե արագությունը չի կարող գերազանցել պրովայդերի կողմից սահմանված առավելագույն թույլատրելի արագությունը):


Օրական հազարավոր ֆայլեր են փոխանակվում Bittorrent տեխնոլոգիայով և հատուկ ծառայությունների կամ ծրագրերի բացակայության դեպքում դժվար է գտնել այդ փոխանցումները: Հատուկ այդ նպատակով ստեղծվել են հազարավոր Torrent կայքեր, որոնք միայն պարունակում են ֆայլերի փոխանցումների մասին տվյալներ  (փոխանակվող ֆայլերը չեն պահպանվում այդ կայքերի սերվերների վրա, այլ գտնվում են օգտատերերի համակարգիչների մեջ): Torrent կայքերը հերթով այցելելու ու Ձեր ուզած ֆայլերը որոնելու փոխարեն կարող եք օգտվել Torrentus ծառայությունից, որն ավտոմատ ինդեքսացնում է Torrent կայքերը ու մի վայրում հավաքում տվյալները: 


Արտաքնապես Torrentus-ը շատ նման է որոնողական համակարգի, որտեղ կարող եք գրել Ձեր ցանկացած ֆայլի անունը և տեսնել որոնման արդյունքները: Այնուհետև կարող եք սեղմել արդյունքների որևէ մեկի վրա և տեսնել այդ ֆայլը պարունակող Torrent կայքերի ցուցակը: Torrentus ծառայության առավելություններից է նաև բաժինների առկայությունը: Օրինակ, եթե չեք որոնում կոնկրետ խաղ, ապա սեղմեք Games բաժնի վրա և տեսեք համակարգում ինդեքսացված բոլոր խաղերի ցանկը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն