Չնայած այն հանգամանքին, որ Microsoft ընկերության կողմից արտադրվող Surface պլանշետներ այդպես էլ չկարողացան մեծ պահանջարկ ձեռք բերել ու մրցել շուկայում առաջատար այլ պլանշետների հետ, Microsoft-ը թարմացրեց այս պլանշետները և ներկայացրեց երկրորդ սերնդի Surface-ները: Դրանցում հիմնականում շատ փոփոխություններ չկան: Ընդամենը փոխվել են մի քանի չնչին տեխնիկական պարամետրեր (օր. տեղադրվել է ավելի հզոր մարտկոց): Surface 2 պլանշետի վրա տեղադրված է Windows 8.1 օպերացիոն համակարգ, իսկ Surface 2 Pro-ի վրա՝ Windows 8.1 Pro: Ներքևի նկարում կարող եք տեսնել այս երկու պլանշետների միջև եղած տարբերությունը՝
Բացի այս երկու պլանշետներից, Microsoft-ը նաև ներկայացրեց երկրորդ սերնդի Touch Cover և Type Cover: Touch Cover 2-ը ներառում է ստեղների լուսավորում, ակսելերոմետր, մոտեցման սենսոր և մագնիստային ինֆերֆեյս: Այն կարժենա 119.99$: Type Cover 2-ը նույնպես ունի վերևում նշված կոմպոնենտները և կվաճառվի 4 գույներով: Type Cover 2-ը կարժենք 129.99$: Surface 2 և Surface 2 Pro պլանշետների վաճառքը կսկսվի հոկտեմբերի 22-ից: Surface 2-ի կարժենա $449 և $549 (32 ԳԲ և 64 ԳԲ), իսկ Surface 2 Pro-ն՝ $899, $999, $1299 և $1799 (64ԳԲ, 128 ԳԲ, 256 ԳԲ և 512 ԳԲ):
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊