Microsoft-ը գնեց Nokia ընկերությանը պատկանող բջջային հեռախոսների բիզնեսներն ու արտոնագրերը

Ամսաթիվ
Microsoft եւ Nokia ընկերություները հայտարարել են իրենց տնօրենների խորհրդի միջև կնքված գործարքի մասին, որի արդյունքում Microsoft-ը ձեռք է բերել Nokia-ի սարքերի արտադրության եւ ծառայությունների բիզնեսները, ինչպես նաև Nokia-ին պատկանող արտոնագրերի լիցենզիաներն ու Nokia-ի քարտեզագրման ծառայությունները: Պայմանավորվածության համաձայն, Microsoft-ը կվճարի 3,79 մլրդ եվրո Nokia-ի սարքերի արտադրության եւ ծառայությունների բիզնեսը գնելու համար և 1,65 միլիարդ եվրո՝ լիցենզավորման տարբեր արտոնագրերի Nokia-ին պատկանող արտոնագրերը գնելու համար: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 5,44 մլրդ եվրո:



Գործքրի ավարտից հետո Microsoft-ին կպատկանեն Nokia-ի բջջային հեռախոսների և սմարֆոնների (այդ թվում Lumia) արտադրության բոլոր բաժինները: Գործարքը նախատեսվում է ավարտել 2014 թ. առաջին եռամսյակում: Գործարքի ավարտից հետո Microsoft-ին կմիանան  Nokia-ի 4700 աշխատակիցներ Ֆինլանդիայից եւ 18.300 աշխատակիցներ այլ երկրներից: Գործարքի արդյունքում Microsoft կտեղափոխվեն նաև Nokia-ի մի քանի բարձր պաշտոն ներկայացնող անձինք: Օրինակ Nokia-ի գլխավոր տնօրեն Ստիվեն Էլոպը կզբաղեցնի Microsoft-ի փոխտնօրենի պաշտոնը: Հիշեցնեմ, որ Nokia-ն ու Microsoft-ը վերջին տարիներին համագործակցում էին միմյանց հետ, որի արդյունքում ստեծվեցին Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող մի շարք սմարֆոններ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն